Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պետք չէ հավատալ Քեսաբի մասին տարածվող կեղծ լուրերին

Պետք չէ հավատալ Քեսաբի մասին տարածվող  կեղծ լուրերին
08.04.2014 | 14:59

Լիբանանում գործող երեք հայկական կուսակցությունները`ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում չհավատալ Քեսաբի իրավիճակի շուրջ տարածվող ստահոդ լուրերին:

«Վերջին օրերուն Քեսապի եւ քեսապահայութեան հարցով բաւական մեծ թափ ստացած է ապատեղեկատուութիւնը, որուն իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշդ լրատուութիւններ շրջանառութեան մէջ դրուած են տարբեր լրատուամիջոցներու կողմէ: Այս շարքին վերջինը կը հանդիսանայ իրականութեան չհամապատասխանող այն լուրը, թէ 1500 հայ զինեալներ Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ Լիբանանէն հասած են Թարթուսի նաւահանգիստ` այնտեղէն մեկնելու համար Քեսապ»,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքական ուժերը հերքում են այս լուրերը և նշում, որ ապատեղեկատվությունը վնասաբեր հետևանքներ է ունենում: Նրանք նաև ընդգծում են, որ կարևորում են հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ուղին: «Կուսակցութիւնները կը վերահաստատեն տեղական եւ շրջանային հարցերուն մէջ հայութեան որդեգրած` հարցերը խաղաղ միջոցներով լուծելու վարքագիծը: Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները բոլոր լրատուամիջոցներուն կոչ կ՛ուղղեն միայն ստոյգ եւ իրականութեան համապատասխանող լուրեր հաղորդելու, մերժելով անհիմն եւ յերիւրածոյ նիւթերը»,-նշվում է երեք կուսակցությունների հայտարարության մեջ: Ուժերը հույս են հայտնում, որ հայ ժողովուրդը չի հավատա տարածվող կեղծ լուրերին. «Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը, գիտակից հայութեան քաղաքական վարքագիծին, հաւատք չ՛ընծայեր նման սուտ լուրերու եւ որեւէ ձեւով չի նպաստեր ապատեղեկատուութեան քաղաքականութեան տարածման»:

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ